ԱՄՆ-ն այս շաբաթ էական առաջընթաց է ակնկալում ուկրաինական բանակցություններում և ակնկալում, որ հազվագյուտ մետաղների գործարքը կստորագրվի, մերձավորարևելյան բանակցություններից առաջ Fox News-ին հայտնել է Սպիտակ տան Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Հետախուզական տվյալների տրամադրման հարցը նույնպես այս շաբաթ կքննարկվի, ասել է Ուիթքոֆը, միաժամանակ ընդգծել, որ ԱՄՆ-ն երբեք չի ընդհատել այդ տվյալների տրամադրումը, եթե դրանք ուկրաինացիների պաշտպանությանն են վերաբերվել։
Անցած շաբաթ Financial Times -ը՝ հղում անելով ամերիկյան իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը