Մատչելիության հղումներ

Նովոկուզնեցկի ծննդատանը տոներին 9 նորածին է մահացել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանյան Նովոկուզնեցկ քաղաքի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի ծննդատանը ամանորյա տոներին 9 նորածին է մահացել: Այդ մասին հաղորդել են ТАСС լրատվական գործակալությունը և NGS42-ը, ավելի ուշ տեղական իշխանությունները հաստատել են տեղեկատվությունը: Երեխաների մահվան պատճառը չի նշվում:

Հիվանդանոցի կայքէջում հաղորդվում է, որ շնչառական ինֆեկցիայով հիվանդացության շեմի բարձրանալու հետևանքով ծննդատունը դադարեցրել է բուժառուների ընդունումը «կարանտինային միջոցառումների անցկացման ժամանակամիջոցում»:

Ծննդատունը փակվել է երեկ:

Կեմերովոյի մարզի առողջապահության նախարարը հաստատել է նորածինների մահվան փաստը՝ չհստակեցնելով նրանց թիվը: Անդրեյ Տարասովը հայտնել է, որ ներկայումս քննություն է ընթանում:

Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը հայտնել է, որ քրեական գործեր են հարուցվել երկու և ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու և անփութության հոդվածներով:

Կեմերովոյի նահանգապետ Իլյա Սերդյուկովը հայտնել է Նովոկուզնեցկի թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վիտալի Խերասկովին պաշտոնանկ անելու մասին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG