Գրենլանդիայի վարչապետն այսօր հստակ հայտարարել է, որ իր ժողովուրդը չի ցանկանում որևէ պարագայում Միացյալ Նահանգների մաս դառնալ։
«Եթե մենք ստիպված լինենք ընտրել ԱՄՆ-ի և Դանիայի միջև, ապա մենք կընտրենք Դանիան», - ասել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ ասուլիսում։
Դանիայի վարչապետն, իր հերթին, շեշտել է, որ հեշտ չէ դիմակայել «ամենամոտ դաշնակիցների կողմից գործադրվող բացարձակ անընդունելի ճնշմանը»։
«Անհնար է ուժով տեղաշարժել սահմանները, կամ՝ գնել մարդկանց», -ասել է Ֆրեդերիկսենը։
Վաղը Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը Վաշինգտոնում պետք է հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների պահանջները Դանիային պատկանող ինքնավար կղզու նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ