Մատչելիության հղումներ

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են


Հրդեհը Նուբարաշենի աղբավայրում, 10-ը հոկտեմբերի, 2025թ.
Հրդեհը Նուբարաշենի աղբավայրում, 10-ը հոկտեմբերի, 2025թ.

Այսօր ժամը 10-ի դրությամբ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները Նուբարաշենի աղբավայրում․ օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։

Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։

Կան հրդեհի ծխացող օջախներ։

Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են, ասված է հաղորդագրությունում:

Նուբարաշենի աղբավայրն արդեն երրորդ օրն է ծխի մեջ է: Չնայած Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ հրդեհը ուրբաթ երեկոյան մարվել է, դեռ շարունակվում են առանձին օջախների մարման աշխատանքները, վտանգավոր հատվածները հողով են ծածկվում:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ կեսօրին հայտնեց, որ կենտրոնում ժամը 11-ի դրությամբ օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ է արձանագրվել, իսկ մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի լավ է: Ժամեր անց հենց ծխացող աղբավայրից Ավինյանը վստահեցնում էր, թե օդի որակը բարելավվել է:

Ուրբաթ օրը Ավինյանը հայտարարել էր, թե հրդեհը դիտավորության հետևանք է, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG