Մատչելիության հղումներ

Նորվեգիայի ոստիկանությունը կալանավորել է Silver Dania նավը ռուսական անձնակազմի հետ


Լատվիայի իշխանությունների խնդրանքով Նորվեգիայի ոստիկանությունը կալանավորել է Silver Dania նավը ռուսական անձնակազմի հետ՝ Բալթիկ ծովում ստորջրյա հաղորդակցության մալուխը վնասելու կասկածանքով։

Ըստ Նորվեգիայի պաշտոնական աղբյուրների՝ իրավապահները խուզարկություններ են անցկացնում Silver Dania նավում, որը նավարկում էր Սանկտ Պետերբուրգի և Մուրմանսկի միջև, գրանցված էր Նորվեգիայում և պատկանում էր նորվեգական իրավաբանական անձի։

Silver Sea-ի գործադիր տնօրենը հերքում է նավի գործողությունների հետ կապված կասկածները։

Բալթիկ ծովում օպտիկամանրաթելային մալուխի վնասման մասին հայտնի է դարձել հունվարի 26-ին։ Մալուխը իրար է կապում Լատվիայի Վենտսպիլս քաղաքը և շվեդական Գոտլանդ կղզին։ Շվեդիայի դատախազությունը հետաքննություն է սկսել «լայնածավալ դիվերսիայի» փաստով և կալանավորել Vezhen նավը, որը կասկածվում է միջադեպին առնչություն ունենալու մեջ։

Ըստ Vesselfinder-ի՝ նավը մի քանի օր առաջ լքել է ռուսական Ուստ-Լուգա նավահանգիստը և գտնվել է Գոտլանդի և Լատվիայի միջև ընկած տարածքում այն նույն ժամերին, երբ ենթադրաբար վնասվել է կապի մալուխը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG