Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) հայտարարել է միլիարդատեր Միխայիլ Խոդորկովսկու և այժմ արտերկրում բնակվող մի շարք ռուսաստանցի ընդդիմադիրների դեմ քրեական գործեր հարուցելու մասին։
Ծառայության տարածած հաղոդագրության համաձայն՝ Խոդորկովսկու կողմից հիմնադրված «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն» կասկածվում է ահաբեկչական գործունեության մեջ։
«2022 թվականին փետրվարին ստեղծված կոմիտեն և դրա անդամները ֆինանսավորում են Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեչական կառույց ճանաչված ուկրաինական ռազմականացված խմբավորումները, մարդկանց են հավաքագրում՝ հետագայում Ռուսաստանում իշխանության ուժային զավթում իրականացնելու նպատակով»,-հայտարարել է ФСБ-ն։
Խոդորկովսկուց բացի, քրեական գործով անցնում են Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, գործարար Եվգենի Չիչվարկինը, շախմատիստ Գարի Կասպարովը, մի շարք այլ հասարակական և քաղաքական գործիչներ ևս։