«Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում վնաս է կրելու ողջ Հյուսիսատլանտյան դաշինքը՝ նախևառաջ Լեհաստանն ու բալթյան պետությունները», - Մինսկ կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (СВР) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Լեհաստանն ու մերձբալթյան հանրապետություններն աչքի են ընկնում առանձնահատուկ ագրեսիվությամբ՝ գոնե հայտարարությունների մակարդակով։ Լեհաստանը նույնիսկ հայտարարել է, որ պատրաստվում է Բելառուսի և Կալինինգրադի մարզի հետ սահմանին 2 միլիոն հակատանկային ական տեղադրել, նաև ցանկություն է հայտնել իր տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայել», - նշել է Նարիշկինը։