Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին:
Հանդիպումից հետո Արաղչին հայտնել է, որ Պուտինին ներկայացրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններում առկա իրավիճակը:
Քննարկվել են նաև ռուս-ամերիկյան բանակցությունները Ուկրաինայի և այլ հարցերի շուրջ, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ ասել է դիվանագետը:
Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը կշարունակվի:
Իրանի ԱԳ նախարարը Մոսկվա է ժամանել հինգշաբթի: Ուրբաթ օրը՝ ապրիլի 18-ին, նա կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Քննարկման թեմաների թվում են լինելու երկկողմ հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային ասպարեզում: