Կենսաթոշակը 10 հազարով բարձրացնելու վարչապետի անակնկալ հայտարարությունը քաղաքացիներից ոմանք համարում են արժանապատվությունը ոտնահարող: Հիշեցնում են՝ բոլորովին վերջերս էր Նիկոլ Փաշինյանը բացատրում, թե ինչու կարիք չկա, որ բարձրացնեն թոշակները. տարեցները չգիտեն՝ 10 հազարը ծասելու ձևը, ավելի լավ է առողջապահական ապահովագրություն լինի:
Ոնց որ նեղացած երեխային կոնֆետ տաս, որ հանգստանա, Արամ Մնացականյանն այսպես է նկարագրում իշխանության քայլը: Իսկ
տիկին Նուշիկը գոհ է՝ անկանխիկ առևտրից մի 10 հազար ստանում է, հիմա էլ այս ավելացումը:
667 հազար կենսաթոշակառուի վերաբերող այս խոստումը դեռ ծրագիր պիտի դառնա, գործադիրի առաջիկա նիստերում: Սոցապը թոշակների բարձրացման համար 80 միլիարդ դրամ կստանա:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.