Մյունխենում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ, ըստ Reuters-ի, կա առնվազն 20 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ:
Մեքենան վարել է 26-ամյա Աֆղանստանից մի տղամարդ, հայտնում է Bild-ը։ Իրավապահ մարմինները բերման են ենթարկել տղամարդուն։ Թերթը այլ տեղեկություն չի հաղորդում կասկածյալի մասին, թե արդյոք նա միտումնավոր է մխրճվել ամբոխի մեջ, թե դա դժբախտ պատահար է։
Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները։
Վաղը Մյունխենում մեկնարկելու է անվտանգության միջազգային համաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հաղորդվում է, որ այսօր տեղի ունեցած դեպքի վայրը գտնվում է Մյունխենի անվտանգության համաժողովի վայրից մեքենայով ութ րոպե հեռավորության վրա։