Մատչելիության հղումներ

Մուրմանսկի շրջանում գնացքների բախումից առնվազն 31 մարդ է տուժել

Լրացված

Մուրմանսկի շրջան, 18-ը դեկտեմբերի, 2024թ․
Մուրմանսկի շրջան, 18-ը դեկտեմբերի, 2024թ․

Չորեքշաբթի օրը Մուրմանսկի շրջանում մարդատար և բեռնատար գնացքների բախումից առնվազն 31 մարդ է տուժել, այդ թվում՝ 5 երեխա, 14 մարդ հոսպիտալացվել է, 4-ի վիճակը ծանր է։ Հաղորդվում է երկու զոհի մասին։

Մուրմանսկ-Սանկտ Պետերբուրգ մարդատար գնացքն ու բեռնատար գնացքը բախվել են Կնյաժայա կայարանի մոտ՝ Կանդալակշայի շրջանում։ Բախումից մի քանի վագոններ՝ թե՛ բեռնատար, թե՛ մարդատար գնացքների, դուրս են եկել գծերից, վագոններից մեկը նաև շրջվել է։

Օկտյաբրսկայա երկաթուղու մամուլի ծառայության տվյալներով՝ մարդատար գնացքում 326 մարդ է եղել։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բեռնատար գնացքի վարորդն ու վարորդի օգնականը բերման են ենթարկվել։ Նախնական տվյալներով՝ նրանք առանց հսկողության են թողել լոկոմոտիվի խցիկը։

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել երթևեկության անվտանգության և երկաթուղային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հոդվածով։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը 2,2 մլն ռուբլի կվճարի մահացածների հարազատներին, իսկ տուժածներին՝ անվճար բուժում և վերականգնում կապահովի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG