Կամչատկայում Ан-2 ինքնաթիռ է անհետացել: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում երեք մարդ կա՝ երկու օդաչու և բեռը ուղեկցող անձը։
Որոնողափրկարարան աշխատանքներ են ընթանում։
Ըստ "Кам 24"-ի՝ ինքնաթիռը վթարային ազդանշան է արձակել Միլկովո-Օսորա ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնելիս։
Միջադեպի առնչությամբ դատախազությունում հետաքննություն է ընթանում։
Ан-2 մեծ միաշարժիչ երկինքնաթիռ է, որն արտադրվել է ԽՍՀՄ-ում և Լեհաստանում՝ 1947 թվականից և արտահանվել տասնյակ երկրներ։ Այն մինչ օրս ծառայում է որպես մարդատար, տրանսպորտային, սպորտային ինքնաթիռ։
Ан-2-ի շահագործման ողջ պատմության ընթացքում, ըստ «Ազատության» ռուսական ծառայության, գրեթե 800 նման ինքնաթիռ է վթարի ենթարկվել։