ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ռազմավարական գործընկերության հեռանկարները ռազմավարական գործընկերության և դաշինքի լույսի ներքո: Շոշափվել են մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային դրվագներ», - ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում: