Մատչելիության հղումներ

Մոսկվան ու Կիևը հաղորդում են ԱԹՍ զանգվածային հարձակումների մասին


ԱԹՍ հարձակումից վնասված շենք Օդեսայում, 4-ը մարտի, 2024թ․
ԱԹՍ հարձակումից վնասված շենք Օդեսայում, 4-ը մարտի, 2024թ․

Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բնակելի շենքում, մանկական խաղալիքների և վառելիքի պահեստներում, այսօր հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախազգուշացրել էին երկրի տարբեր շրջանների վրա ռուսական ԱԹՍ-ների հարձակումների հերթական ալիքի մասին։

Ուկրաինական կողմը պարբերաբար հաղորդում է խաղաղ շրջանների վրա ռուսական հարձակումների մասին։ Ռուսական կողմը հերքում է ուկրաինական քաղաքների և գյուղերի վրա թիրախային հարձակումները։

Ռուսաստանն, իր հերթին, այսօր հաղորդել է Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների վրա տասնյակ անօդաչու սարքեր հարձակման, բնակելի շենքերի վնասման մասին։ Նշվում է մեկ զոհի և երեք վիրավորի մասին։

Նշվում է նաև, որ Դոմոդեդովո կայարանում ԱԹՍ հարվածից երկաթուղային ենթակառուցվածք է վնասվել։

ԱԹՍ հարձակումների հետևանքով Մոսկվայի «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո», «Ժուկովսկի» օդանավակայանները, ինչպես նաև Ռուսաստանի Յարոսլավլի և Նիժնի Նովգորոդի օդանավակայաններն ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել իրենց աշխատանքներում:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Ռուսաստանի ողջ տարածքում դեպի Մոսկվա մի քանի թռիչքներ են հետաձգվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է, որ գիշերվա ընթացքում 337 անօդաչու թռչող սարք է խոցվել, որից միայն 91-ը՝ Մոսկվայի, 126-ը՝ Կուրսկի շրջաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG