Մատչելիության հղումներ

Մոսկվան առայժմ հիմքեր չի տեսնում Եվրոպայի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ Պեսկով


 Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Ուկրաինայի հակամարտության պատճառով՝ ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը համաձայնեցնելուց ժամեր անց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Ռուսաստանն առայժմ հիմքեր չի տեսնում Եվրոպայի հետ երկխոսությունը վերսկսելու համար։

Եվրամիությունն ի տարբերություն ԱՄՆ-ի, մտադիր է շարունակել ուկրաինական հակամարտությունը, ասել է Կրեմլի խոսնակը։

«Եվրոպացիները շարունակում են գնալ պատժամիջոցների ճանապարհով, պատերազմը շարունակելու անհրաժեշտության համոզման ճանապարհով։ Եվրոպացիների այս համոզմունքը լիովին հակասում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու տրամադրություններին, ինչը մենք ներկայումս անում ենք ամերիկացիների հետ», - նշել է Պեսկովը։

ԵՄ-ն այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը սահմանելու մասին։ Լոնդոնն էլ ասել է, որ այսօր՝ Ուկրաինայի դեմ պատերազմի տարելիցի օրը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լայնածավալ փաթեթ կներկայացնի։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին նշել է, որ պատժամիջոցները կդառնան Ռուսաստանի դեմ միջոցառումների խոշորագույն փաթեթը պատերազմի առաջին սկզբից ի վեր, և որ դրանք ուղղված կլինեն «նրա ռազմական մեքենայի պայթեցմանը և եկամուտների կրճատմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG