Մատչելիության հղումներ

Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ


ՌԴ Ներքին գործերի նախարարությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» ռուսաստանյան պետական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական տեղեկատվությունը։

Լրատվամիջոցը չի հստակեցնում, թե ինչ քրեական հոդվածով է հետախուզվում Զելենսկին և երբ է նրա անունը ներառվել հետախուզվողների ցանկում։

Պաշտոնական Կիևն առայժմ չի արձագանքել այս հրապարակմանը։ Երեկ հաղորդվեց, որ ՌԴ-ում հետախուզվում է նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG