Առաջիկա օրերին Թուրքիայի և Միացյալ Նահանգների առևտրի նախարարները բանակցություններ կանցկացնեն Անկարայի դեմ ԱՄՆ կողմից սահմանված 10 տոկոս մաքսատուրքը վերացնելու շուրջ։ Այդ մասին այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
Նախարարի խոսքով՝ «Թուրքիան արժանի չէ նման մաքսատուրքերի»։
Բոլաթը նաև խոստացել է, որ Թուրքիան ամերիկյան մաքսատուրքերի շրջանցման հարթակի չի վերածվի։ «Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան պահեստի վերածվի, ուր մրցակից պետությունները կներկրեն և պահ կտան իրենց արտադրանքը», - հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարարը։