Մատչելիության հղումներ

Իսրայելն ու ԱՄՆ-ն լի են վճռականությամբ՝ խոչընդոտելու Իրանի միջուկային հավակնությունները. Նեթանյահու


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես են գալիս մամուլի ասուլիսով, Իսրայել, 16-ը փետրվարի, 2025թ.
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես են գալիս մամուլի ասուլիսով, Իսրայել, 16-ը փետրվարի, 2025թ.

Իսրայելն ու ԱՄՆ-ն լի են վճռականությամբ՝ խոչընդոտելու Իրանի միջուկային հավակնություններին և Մերձավոր Արևելքում նրա «ագրեսիային»: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո:

«Իսրայելն ու Ամերիկան ուս ուսի են կանգնում իրանական սպառնալիքին հակազդելու հարցում», - ասել է նա:

Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ համաձայն է Բենյամին Նեթանյահուի հետ, որ Իրանը «տարածաշրջանում անկայունության միակ աղբյուրն է»:

Իսրայելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբիոն հայտարարել է, որ «միջուկային Իրան չի կարող լինել»: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորման հետևում, բռնության յուրաքանչյուր գործողության հետևում, «ինչը սպառնում է միլիոնավոր մարդկանց խաղաղությանն ու կայունությանը, ովքեր այս տարածաշրջանն իրենց տունն են անվանում, կանգնած է Իրանը»:

Իսրայելի վարչապետն իր հերթին ասել է, որ Իրանից զատ, քննարկել են նաև Գազայում տիրող իրավիճակը:

Շնորհակալություն հայտնելով Ռուբիոյին Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականությանը «անվերապահ աջակցության» համար՝ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ընդհանուր ռազմավարություն են որդեգրել պաղեստինյան անկլավում, որտեղ Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինյալների միջև 15 ամիս տևած պատերազմից հետո գործում է կրակի դադարեցման փխրուն համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG