Ռուսաստանի Պետդուման այսօր վերջնական ընթերցմամբ ընդունել է միգրանտների վերաբերյալ հերթական օրենքը, ըստ որի նրանք անվճար բժշկական ապահովագրության իրավունք կստանան միայն 5 տարի շարունակ Ռուսաստանում օրինական աշխատելու դեպքում։
Մինչ այդ ապահովագրությունը տրամադրվում էր աշխատանքային երեք տարվա ստաժի դեպքում։
«Նրանք, ովքեր գալիս են մեր երկիր աշխատելու և ցանկանում են օգտվել բարձր մակարդակի սոցիալական երաշխիքներից, պետք է վաստակեն դա՝ ազնիվ և օրինական աշխատանքով»,- գրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։