Մատչելիության հղումներ

Միաժամանակյա հարձակում ֆրանսիական բանտերի վրա


Անցած գիշեր միաժամանակյա հարձակում է տեղի ունեցել Ֆրանսիայի տարբեր շրջաններում գտնվող կալանավայրերի վրա։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։

Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ հարձակումները տեղի են ունեցել առնվազն յոթ բանտերի մերձակայքում, այդ թվում՝ Մարսել և Տուլոն քաղաքներում։ Հարձակումները կատարվել են նույն սցենարով՝ բանտերի մուտքի մոտ կայանված մեքենաներից անկանոն կրակ է արձակվել կալանավայրերի մուտքի ուղղությամբ, որոշ դեպքերում հրկիզվել են բանտի աշխատակիցներին պատկանող մեքենաները։

Ֆրանսիական իշխանությունները չեն բացառում, որ հարձակման հեղինակները թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող հանցավոր խմբերն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG