Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնել է Ռուսաստան։
Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Դեկտեմբերի 25-26-ը նախատեսված է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այս միջոցառումը որոշվել է անցկացնել ոչ թե կառույցը նախագահող երկրի մայրաքաղաք Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում պարզաբանել էր, թե անձամբ ինքն է նման որոշում կայացրել՝ շեշտելով՝ «ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար»։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դեկտեմբերի 13-ին Մոսկվայում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանին կսպասեն դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։