Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան զգուշացրել Է Պուտինին. «Մենք տեսնում ենք ձեզ»


Բրիտանական նավը հետևում է ռուսական «Յանտար» նավին, նոյեմբեր, 2024թ.
Բրիտանական նավը հետևում է ռուսական «Յանտար» նավին, նոյեմբեր, 2024թ.

Ռուսաստանի հետ կապված նավերի հնարավոր սաբոտաժի աճող մտավախությունների ֆոնին՝ Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, թե «մենք գիտենք՝ ինչ եք անում, մենք տեսնում ենք ձեզ»: Լոնդոնի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ թագավորական ռազմածովային ուժերը հետևել են «ռուսական լրտեսական նավին», որն անցնում էր Մեծ Բրիտանիայի ջրերով:

Պաշտպանության նախարար Ջոն Հիլին հունվարի 22-ին խորհրդարանին ասել է, որ «Յանտար» նավը «օգտագործվել է հետախուզական տվյալներ հավաքելու ու Մեծ Բրիտանիայի կարևոր ստորջրյա ենթակառուցվածքի քարտեզներ կազմելու համար»:

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Բալթիկ ծովում, և երբ ստորջրյա էլեկտրահաղորդման գծերը և ինտերնետային մալուխները վնասվել են ենթադրաբար Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող նավերի դիվերսիայի արդյունքում:

Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ իր զինված ուժերը կսահմանեն նաև ծովային պարեկություն և կտրամադրեն հսկողական ինքնաթիռներ՝ Բալթիկ ծովում սուզանավային մալուխների վնասվելուց հետո ՆԱՏՕ-ի պատասխան գործողություններն ուժեղացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG