Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեկնում է Թուրքիա, որտեղ վաղը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ակնկալվում է, որ Անկարայում քննարկումներ կլինեն Ուկրաինայի պատերազմի և Մերձավոր Արևելքում խաղաղության ջանքերի շուրջ։ Երկու հակամարտություններում էլ Թուրքիան միջնորդի դեր ունի։
Օրակարգի այլ կարևոր հարցերը միգրացիան և պաշտպանական համագործակցությունը կլինեն։ Շաբաթվա սկզբին Թուրքիան Eurofighter ինքնաթիռների մատակարարման մասին համաձայնագիր ստորագրեց։
Ինքնաթիռները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի համատեղ արտադրությունն են, ինչը նշանակում է, որ բոլոր չորս երկրները պետք է հաստատեն ցանկացած արտահանման գործարք։
Երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էր Անկարայում՝ ինքնաթիռների գնման շուրջ բանակցությունների համար։
Թուրքիան ցանկանում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը։ Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը 2019-ին դուրս հանեց Անկարային F-35 կործանիչների ծրագրից՝ ռուսական S-400 հրթիռային պաշտպանության համակարգ գնելու պատճառով, Թուրքիան ուշադրությունը սևեռեց դեպի Եվրոպա։