Մոլդովայի ինքնահռչակ ռուսամետ Մերձդնեստրը սկսել է գազի մատակարարումներ ստանալ, ուրբաթ հայտնել են տեղի իշխանությունները:
Չճանաչված Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկին Տելեագրումում գրել է, որ գազի մատակարարումը հնարավոր է դարձել ռուսական վարկային օգնության և Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության հետ համագործակցության շնորհիվ:
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Մերձդնեստր դադարեցվել է հունվարի սկզբին, երբ Ուկրաինան հրաժարվեց երկարաձգել տարանցման մասին համաձայնագիրը:
Ուկրաինայի նախագահը դեկտեմբերին հայտարարել էր, որ մտադիր չէ թարմացնել պայմանագիրը, որպեսզի թույլ չտա, որ Ռուսաստանը պատերազմի ընթացքում օգուտ ստանա իր երկրի տարածքով գազի արտահանումից: