Մատչելիության հղումներ

Մենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. Ֆիդան


Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիան շարունակում է միջնորդավորված շփումներ պահպանել Սիրիայի հետ, և «մեր ցանկությունն է, որ Դամասկոսը կարողանա լուծել իր ներքին խնդիրները», Anadolu գործակալությանը տված հարցազրույցում այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք արդեն բավական տևական ժամանակ է, ինչ տարբեր ձևաչափերով շփումների մեջ ենք Ասադի վարչակազմի հետ։ Մենք պատրաստ ենք հանդիպել նրա հետ։ Այդ մասին խոսել է նաև մեր նախագահը», - պնդել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով, որ Անկարայի և Դամասկոսի շփումները ծավալվում են «հետախուզական, ռազմական ձևաչափերում, ինչպես նաև բազմակողմ ֆորմատում, որտեղ ներկայացված են Ռուսաստանն ու Իրանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG