Մատչելիության հղումներ

Մելանյա Թրամփը հայտարարել է, որ 8 ուկրաինացի երեխաներ վերադարձել են ընտանիքներ Պուտինի հետ բանակցություններից հետո


ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ ութ ուկրաինացի երեխաներ վերջին 24 ժամվա ընթացքում վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում:

Մելանյա Թրամփը հայտարարել Է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին, որում խոսվում է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների սոսկալի վիճակի մասին: Այդ նամակը Պուտինին փոխանցել էր նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ:

Ըստ առաջին տիկնոջ՝ Պուտինը նրան գրավոր է պատասխանել՝ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:

2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման հետևանքով հազարավոր ուկրաինացի երեխաներ հայտնվել են Ռուսաստանում և Ուկրաինայի՝ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

2023 թվականին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալման օրդեր է տվել Պուտինին:

Ռուսաստանը պնդում է, որ տարհանել է ուկրաինացի երեխաներին հակամարտության գոտիներից՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG