Արխիվային լուսանկարները՝ ԱՄՆ կոնգրեսից, AP-ից:
Մեկդարյա երդմնակալություններ. արխիվային լուսանկարներ ԱՄՆ նախագահների երդումներից
Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնն ու կերդվի ամերիկացիների առաջ: Իսկ այս արխիվային լուսանկարները պատմում են վերջին 100 տարում Վաշինգտոնում ԱՄՆ նախագահների երդմնակալության մասին։

5
1953 թվական, հունվարի 20. Դուայթ Էյզենհաուերի երդմանակալության ժամանակ կովբոյ Մոնթի Մոնթանան զվարճացնում է հյուրերին՝ լասսոյով «բռնելով» նախագահին։ Էյզենհաուերը պաշտոնավարեց երկու ժամկետ։

6
Նախագահ Ջոն Քենեդու (առանց գլխարկի, առաջին մեքենայում) ավտոշարասյունը շարժվում է Փենսիլվանիայի պողոտայով 1961-ի հունվարի 20-ի երդմնակալությունից հետո։ 1963-ին Քենեդին սպանվեց։

7
ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնը 1965-ի հունվարի 20-ին երդվում է Կապիտոլիումում։ Սա նրա երկրորդ երդմնակալությունն էր։ Ջոնսոնը հաջորդեց Քենեդուն։

8
1969թ., հունվարի 20․ ԱՄՆ նոր նախագահ Ռիչարդ Նիքսոնն ընտանիքի հետ ճանապարհում է իր նախորդին՝ Ջոնսոնին։ Տարիներ անց Նիքսոնն իր կառավարման երկրորդ ժամկետում՝ 1974-ին հրաժարական տվեց Ուոթերգեյթյան սկանդալի պատճառով։