Արխիվային լուսանկարները՝ ԱՄՆ կոնգրեսից, AP-ից:
Մեկդարյա երդմնակալություններ. արխիվային լուսանկարներ ԱՄՆ նախագահների երդումներից
Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնն ու կերդվի ամերիկացիների առաջ: Իսկ այս արխիվային լուսանկարները պատմում են վերջին 100 տարում Վաշինգտոնում ԱՄՆ նախագահների երդմնակալության մասին։

9
ԱՄՆ 38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդը երդվում է Սպիտակ տանը: Երդմնակալությունը տեղի է ունեցել 1974 թվականի օգոստոսի 9-ին՝ նախագահ Նիքսոնի հրաժարականի օրը։

10
1977 թվականի հունվարի 20. Երդմնակալության շքերթի անվաչմուշկներով անդամը ձեռքով է անում նախագահ Ջիմի Քարթերին՝ նրա երդման արարողությունից հետո:

11
1981թ., հունվարի 20. Նախագահ Ռոնալդ Ռեյգանը և առաջին տիկին Նենսին ձեռքով ողջունում են հավաքվածներին երդմնակալության շքերթի ժամանակ: Ռեյգանը պաշտոնավարեց երկու ամբողջական ժամկետ:

12
Նախագահ Ջորջ Բուշը և առաջին տիկին Բարբարա Բուշը Փենսիլվանիա պողոտայում ձեռքով ողջունում են հանրությանը: 41-րդ նախագահը երդվել է 1989 թվականի հունվարի 20-ին։