Արխիվային լուսանկարները՝ ԱՄՆ կոնգրեսից, AP-ից:
Մեկդարյա երդմնակալություններ. արխիվային լուսանկարներ ԱՄՆ նախագահների երդումներից
Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնն ու կերդվի ամերիկացիների առաջ: Իսկ այս արխիվային լուսանկարները պատմում են վերջին 100 տարում Վաշինգտոնում ԱՄՆ նախագահների երդմնակալության մասին։

1
1925-ի մարտի 4-ի այս լուսանկարում երդվելու է գնում ԱՄՆ նախագահ Ջոն Քալվին Քուլիջը (առանց գլխարկի)։ Նրա երդմնակալությունն առաջինն էր, որ ռադիոյով համազգային սփռում ունեցավ։ 23 մլն ամերիկացի այդ օրը լսեց նախագահին։

2
1929-ի մարտի 4-ին Կապիտոլիումի տանիքին ու շենքի առաջ հավաքված մարդիկ հետևում են նախագահ Հերբերտ Հուվերի երդմնակալությանը։

3
1933 թվականի մարտի 4-ին երդմնակալության արարողությունից Սպիտակ տուն է վերադառնում Ֆրանկլին Դ․ Ռուզվելտը (կենտրոնում՝ գծավոր փողկապով), նրան ուղեկցում են կինը՝ Էլեանորը և որդին՝ Ջեյմսը։ Հենց նա էր ԱՄՆ այն նախագահը, որ պաշտոնավարեց աննախադեպ երկար՝ 4 ժամկետ, 1933-ից մինչև 1945-ը։
1951-ին սահմանադրական փոփոխություններ եղան, նախագահությունը 2 ժամկետով սահմանափակվեց։
1951-ին սահմանադրական փոփոխություններ եղան, նախագահությունը 2 ժամկետով սահմանափակվեց։

4
1949թ., հունվարի 20․ նախագահ Հարրի Թրումանն է երդվում։