Մատչելիության հղումներ

Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, կքննարկվի նաև գերիների խնդիրը


Հայրենական կյանքի արտաքին և ներքին մարտահրավերները, Ադրբեջանում պահվող գերիների և Հայաստանի ժողովրդագրական խնդիրները քննարկման առարկա կդառնան Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ժողովում, որն աշխատանքներն է սկսել այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Կաթողիկոսի նախագահությամբ անցկացվող ԳՀԽ ժողովին մասնակցում է նաև Պոլսո Հայոց պատրիարքը:

Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական ու Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր:


Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում: Այժմ դատարանի առաջ են կանգնած Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 հայերը, նրանց թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն ու ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG