Մատչելիության հղումներ

Մայք Ուոլցը հեռանում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից


ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ու նրա տեղակալ Ալեքս Ուոնգը հրաժարական են տվել։

Հրաժարականները տեղի են ունենում դեմոկրատների քննադատությունների ֆոնին, որոնք կապված են Signal-ի չաթում տեղի ունեցած քննարկումների հետ։

Մարտի վերջին մերիկյան The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատմել էր, թե ինչպես է Թրամփի ազգային անվտանգության թիմը մարտի 13-ին պատահաբար իրեն ընդգրկել Signal-ի չաթ, որտեղ քննարկվում էին Եմենի հութիների դեմ ռազմական հարվածները։ Մայք Ուոլցն իր վրա էր վերցրել գաղտնի նամակագրության արտահոսքի պատասխանատվությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն ժամանակ նրան չազատեց պաշտոնից՝ հայտարարելով, թե «Ուոլցը սրանից լավ դասեր է քաղել»։ Սակայն այժմ նա Ուլոցի թեկնածությունն առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում։

Ուոլցի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Politico-ն ավելի վաղ գրել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Ուոլցին հնարավոր է փոխարինի Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG