Մարսելի ոստիկանությունը Ռուսաստանի հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձանց է ձերբակալել, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցները նշում են կասկածյալները երկուշաբթի երեկոյան մասնակցել են Ուկրաինա ռուսական ներխուժման երրորդ տարելիցի կապակցությամբ, ի աջակցություն Կիևի, Մարսելի քաղաքապետարանի մոտ կազմակերպված ցույցին։
Ակցիայի 40 և 50 տարեկանին մոտ երկու տղամարդ կասկածելի են թվացել ոստիկաններին։ Նրանք բերման են ենթարկվել, այժմ հարցաքննություն է ընթանում։
BFMTV-ն հայտնում է, որ կասկածյալների ինքնությունը պարզվել է հյուպատոսության տեսախցիկների տեսագրությունների միջոցով։
Նախօրեին հաղորդվեց, որ Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության շենքի բակում պայթյուն է որոտացել․ առավոտյան տեղական ժամանակով ժամը 8։00-ի (Երևանի ժամանակով ժամը 11։00) մոտակայքում անհայտ անձինք դյուրավառ հեղուկով երեք շիշ են նետել դիվանագիտական ներկայացուցչության բակ, երկու շիշ պայթել է, տուժածներ չկան, դիվանագիտական առաքելության շենքը չի վնասվել։ Դեպքով հետաքննություն է ընթանում։
Մոսկվան ու Փարիզը դատապարտել են տեղի ունեցածը։