Մարսելում ռուսական դեսպանատան մոտ ինքնաշեն պայթուցիկներ նետած երկու քաղաքացիները գիտնականներ են՝ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ճարտարագետ ու քիմիկոս։ Reuters-ի փոխանցմամբ՝ նրանք ընդունել են իրենց մեղքը, բացատրել, որ դա բողոք էր ընդեդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։
Պայթուցիկ զանգվածով լի երեք շշերը գիտնականները ռուսական դեսպանատան ուղղությամբ նետել էին փետրվարի 24-ին։ Զոհեր, տուժածներ չեն եղել։ Ռուսական կողմը միջադեպն ահաբեկչություն էր որակել։
Առայժմ պարզ չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Ֆրանսիայի երկու քաղաքացիներին: