Մատչելիության հղումներ

Մարկո Ռուբիոն ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի իշխանությունների հետ բանակցությունների


Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի իշխանությունների հետ բանակցությունների, որի առանցքում է լինելու Ուկրաինայի դեմ պատերազմն ու հրադադար հաստատելու հնարավորությունը։

Ռուբիոյին ուղեկցում են Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը և հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Այս կազմով ամերիկյան պատվիրակությունը մինչ այդ հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։

Փարիզ է ժամանել նաև Ուկրաինայի պատվիրակությունը։ ԱՄՆ- Ֆրանսիա- Ուկրաինայի եռակողմ հանդիպման մասին, սակայն, առայժմ տեղեկություն չկա։

Մինչ այդ Փարիզը մի քանի անգամ հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում հրադադար հաստատելու՝ նախագահ Թրամփի ջանքերին, միաժամանակ շեշտել՝ բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրոպան, հրադադարն էլ չպետք է լինի Ուկրաինային պարտադրվող զիջումների գնով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG