Մատչելիության հղումներ

Մարին Լե Պենը 5 տարով զրկվել է ընտրովի պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից


Մարին Լե Պենը
Մարին Լե Պենը

Փարիզի դատարանն այսօր չորս տարվա ազատազրկման է դատապարտել ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարին Լե Պենին՝ ԵՄ կողմից տրամադրած միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։ Ֆրանսիական դատարանի որոշման համաձայն՝ պատժաչափի կեսը պայմանական բնույթ է կրելու, մյուս կեսը նա անցկացնելու է տնային կալանքի պայմաններում։

Դատարանը նաև զրկել է Լե Պենին առաջիկա հինգ տարիներին որևէ ընտրովի պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Դա նշանակում է, որ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը չի կարող մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG