Մատչելիության հղումներ

Մարին Լե Պենը կարող է զրկվել 2027-ի ընտրություններին մասնակցելու իրավունքից


Մարին Լե Պեն, արխիվ
Մարին Լե Պեն, արխիվ

Փարիզի դատարանն այսօր մեղավոր է ճանաչել ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարին Լե Պենին՝ ԵՄ կողմից տրամադրած միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։

Ֆրանսիական դատախազությունը պահանջում է «Ազգային միավորում» կուսակցության ղեկավարին հինգ տարով զրկել ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Դատարանը Լե Պենի պատժաչափը կհրապարակի օրվա երկրորդ կեսին։

Եթե դատավորը բավարարի ֆրանսիական դատախազության պահանջը, Մարին Լե Պենը կզրկվի 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG