Մատչելիության հղումներ

Մակրոնը կոչ է արել խստացնել դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել խստացնել դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ՝ ստիպելու քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը մեղմելու ուղղությամբ։

«Առաջիկա ժամերին և օրերին, եթե մարդասիրական իրավիճակի պահանջներին համապատասխանող արձագանք չլինի, հավաքական դիրքորոշումը, իհարկե, պետք է կոշտացվի», - այսօր Սինգապուրում հայտարարել է Մակրոնը։

Ելիսեյան պալատի ղեկավարը շեշտել է՝ այժմ ամեն ինչ կախված է Իսրայելի կառավարության որոշումներից։

«Այսօր շատ ակնհայտ է, որ մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի իրավիճակը շարունակվի», - շարունակել է Ֆրանսիայի առաջնորդը և պնդել, որ մարդասիրական օգնության արգելափակումը հանգեցնում է անկայուն իրավիճակի։

Նախագահ Մակրոնի խոսքով՝ առաջնահերթություն է ջրի, սննդի և դեղորայքի բաշխումը, ինչպես նաև վիրավորներին տարածաշրջանից հեռանալու թույլտվությունը։

Մարտի 18-ից ի վեր լիակատար շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված որոշակի քանակությամբ սնունդ է ներկրվել անցած օրերին, իրավիճակը, սակայն, ըստ ՄԱԿ-ի հումանիտար կառույցների, շարունակում է ծայրաստիճան լարված մնալ, անկլավում յուրաքանչյուր հինգերորդ բնակչի սպառնում է սով։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG