Մատչելիության հղումներ

Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը Երևան-Բաքու խաղաղ գործընթացին


Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Տիրանայում հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:

Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Էմանյուել Մակրոնը կարևորել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը:

Նախագահ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման վերաբերյալ:

Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից երկու ամիս անց այսօր Ալբանիայում առաջին անգամ հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները: Նրանք կարևորել էին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Առաջընթացի կամ ստորագրման ուղղությամբ կոնկրետ պայմանավորվածության մասին որևէ բան չի հաղորդվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG