Այսօր լրանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման 5-րդ տարին։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթով 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում, հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր յոթ շրջանները, Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։
Ժամկետից մեկուկես տարի շուտ՝ նախորդ տարի, ռուս խաղաղապահները դուրս եկան հայաթափված Լեռնային Ղարաբաղից: