Փարիզի դատարանում այսօր կքննվի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ բանտից ազատ արձակման հայցը, հայտնում է Reuters-ը:
2007-2012 թվականներին Ֆրանսիան ղեկավարած աջակողմյան առաջնորդը մեղավոր է ճանաչվել Մուամար Քադաֆիի Լիբիայից նախընտրական քարոզարշավի ֆինանսավորում ստանալու փորձի մեջ։ 70-ամյա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ հանցավոր դավադրության մեղադրանքով։
Նիկոլա Սարկոզին չի ընդունում մեղադրանքը՝ այն համարելով կեղծ և իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար։