Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը 2026-ի խորհրդարանական ընտրություններին բացառում է իշխող ուժի հետ համագործակցությունը


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ այսօր հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ընդգծելով, որ չեն համագործակցելու իշխող ուժի հետ. «Բացառում ենք, որ գործող իշխանության հետ որևէ բան կանենք», - ասաց Մարուքյանը:

Ընդդիմադիրի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասնելու և «Քաղաքացիական պայմանագրին» պարտության համար առաջարկում է խոշոր դաշինքներ ձևավորել, որպեսզի ընդդիմադիր դաշտի հաղթանակը դառնա իրատեսական։

«Ընդդիմադիր դաշտում պետք է ձևավորվեն խոշոր բևեռներ: Խոշոր ուժերի մասնակցությամբ իշխանությունը ընտրություններին պարտվում է», - ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նշեց՝ այսօրվա համագումարից հետո քաղաքական դաշտի հետ սկսում է բանակցություններ՝ այդպիսի դաշինք ձևավորելու օրակարգով։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG