Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության ծրագիրը՝ հավելելով, որ «խաղաղությունը հեռու չէ»։
«Պուտինի հետ մեր այս հանդիպումից հետո մենք հույս ունենք հնարավորություն ունենալ նաև խաղաղության ծրագիրը քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Խաղաղությունը հեռու չէ, մենք կարող ենք այն տեսնել», - Թուրքիայի նախագահն այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքմենստանից վերադառնալիս, որտեղ նա նախօրեին հանդիպել է ՌԴ նախագահի հետ:
Նախօրեին հաղորդվեց, որ Պուտինն ու Էրդողանը հանդիպմանը մանրամասն քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Ըստ Կրեմլի՝ օրակարգում է եղել նաև Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային որպես վարկ տրամադրելու՝ Բրյուսելի ծրագիրը: Երկու առաջնորդները համաձայնել են, որ նման անխոհեմ գործողությունները կարող են խաթարել միջազգային առևտրային և ֆինանսական հարաբերությունները կանոնակարգող Բրետոն Վուդսի համակարգը, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։