Լուկաշենկոն համաներում է շնորհել 30 դատապարտյալների, որոնք մեղադրվում են «բողոքի ցույցերի հետ կապված հանցագործությունների համար»։
«Այս որոշումը մարդասիրական ժեստ է. նրանք հնարավորություն կունենան վերադառնալ բնականոն կյանքին, իրենց ընտանիքներին և աշխատանքին»,- ընդգծել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է նաև, որ ներում ստացած բոլոր քաղաքացիները «ներման խնդրագիր են ներկայացրել, ընդունել են մեղքը, անկեղծորեն զղջացել և խոստացել վարել օրինապաշտ ապրելակերպ»։