Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտնել է «Օրեշնիկը» դեկտեմբերից մարտական պատրաստության բերելու մասին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ դեկտեմբերին «Օրեշնիկ» հրթիռային համակարգը մարտական պատրաստության կբերվի, հաղորդում է «Բելտա» գործակալությունը։

««Օրեշնիկը» սարսափելի զենք է։ Դեկտեմբերին կմիանա մարտական հերթապահությանը։ Ինչի՞ համար: Ես ուզում եմ, որ նրանք (թշնամիները արտերկրում) հասկանան, որ կարող ենք «բախ» անել, եթե վատ լինի», - ասել է նա՝ հդորդորելով չգնալ նման քայլի:

Սա հաջորդում է սեպտեմբերին Ռուսաստանի հետ անցկացված «Զապադ» համատեղ զորավարժություններին, որոնց ընթացքում ռուսական տակտիկական միջուկային զենքի և «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռների փորձարկումներ են իրականացվել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG