Մատչելիության հղումներ

Բարաքը հույս է հայտնել, որ Սիրիան կմիանա ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիային


Սպասվում է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի այցը Վաշինգտոն, հայտնել է Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Թոմ Բարաքը:

Նա լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Սիրիան կմիանա «Իսլամական պետության» դեմ պայքարի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային:

Սա կլինի Շարաայի երկրորդ այցը Միացյալ Նահանգներ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթից հետո:

Այցի ժամկետները չեն հաղորդվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG