Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հաղթել է Բելառուսի ընտրություններում, ԵՄ-ը որակել է որպես «կեղծիք»


Բելառուսի առաջնորդ Ալյաքսանդր Լուկաշենկոն յոթերորդ անգամ վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ ընտրություններում, որոնք Եվրամիության առաջնորդները որակել են որպես «կեղծիք»:

Բոլոր ձայների հաշվարկից հետո Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախնական արդյունքների համաձայն, Լուկաշենկոն ստացել է ձայների 86.8 տոկոսը: Նրա ամենամոտ մրցակիցը՝ Սերգեյ Սիրանկովը, ստացել է ձայների 3.2 տոկոսը:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չեն եղել։

Լուկաշենկոն հունվարի 26-ին քվեարկելուց հետո լրատվամիջոցներին ասել է, որ Բելառուսում «ժողովրդավարություն» կա:

Սակայն ընդդիմությունը, իրավապաշտպան խմբերը և Արևմուտքը համաձայն չեն:

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ընտրություններն անվանել է «կեղծիք»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը քննադատել է Լուկաշենկոյին «30 տարի իշխանությունից կառչած լինելու համար» և ասել, որ «ինքն իրեն վերանշանակելու է ևս մեկ կեղծ ընտրություններում»։

«Սա բացահայտ վիրավորանք է ժողովրդավարության դեմ», - գրել է նա X-ում:

Այնուամենայնիվ, Լուկաշենկոն հերքել է քննադատությունը. - «Ճանաչեք այս ընտրությունները, թե՝ ոչ, դա ճաշակի հարց է, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ համար գլխավորն այն է, որ բելառուսները ճանաչեն այդ ընտրությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG