Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի


Լոս Անջելես, 7-ը հունվարի, 2025թ․
Լոս Անջելես, 7-ը հունվարի, 2025թ․

Լոս Անջելեսում աղետալի հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի։ Ներկայումս Լոս Անջելեսի տարածքում շարունակում են 6 խոշոր հրդեհներ մոլեգնել ընդհանուր 15 հազար հեկտար տարածքում։

Հրշեջները հայատարարել են, որ կարողացել են երկու ամենախոշորները մասնակի տեղանյացնել և վերահսկողության տակ վերցնել Ալտադինա և Փասիֆիկ Փալիսեյդս շրջաններում։

Այդ հատվածներում իշխանությունները էվակուացրել են բնակչությանը, պարետային ժամ հայտարարել և ներգրավվել ազգային գվարդիային՝ տարածքում ուժեղացված հսկողություն իրականացնելու համար՝ լքված տներում թալանի հնարավոր դեպքերը բացառելու նպատակով։

Օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ քամու արագությունն այս օրերին պիտի նվազի, ինչը փոքր ինչ կհեշտացնի հրշեջների աշխատանքը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ տեղի ունեցողն իրեն պատերազմի տեսարան է հիշեցնում։ Նա խոստացել է, որ դաշնային կառավարությունը 6 ամսվա ընթացքում կփոխհատուցի կորուստները։

Մինչ այդ մարդիկ տեղում ինքնակազմակերպվում են և առաջին անհրաժեշտության սնունդ, հագուստ հանգանակում առանց տուն ու տեղի մնացածների համար։

Միևնույն ժամանակ աճում է մարդկանց զայրույթն աղետին պաշտոնյաների անպատրաստության համար, մասնավորապես, որ հրդեհի համար նախատեսված ջրի ռեզերվուարներում՝ բավականաչափ ջուր չի եղել։

Նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարել է, որ հրդեհների սկզբնական շրջանում ջրի բացակայությունը «խորապես անհանգստացնող» է և պետք է հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել և լիովին վերանայել քաղաքի կոմունալ ծառայությունները։

XS
SM
MD
LG