ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հունվարի 7-ից անտառային հրդեհներ են մոլեգնում: Զոհերի թիվը հունվարի 13-ի դրությամբ հասել է 24-ի, 12 հազար 300 շինություն է այրվել կամ վնասվել, 105 հազար մարդ տարհանված է մնում, ևս 87 հազարը նախազգուշացվել է տարհանման մասին։ Նահանգի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը համարվող հրդեհի արդեն հասցրած նյութական վնասը գնահատվում է հարյուր միլիարդավոր դոլարներ: Նախագահ Ջո Բայդենը նահանգում արտակարգ դրություն է սահմանել՝ աղետի հետևանքների դեմ պայքարելու և տուժածներին դաշնային օգնությունն արագացնելու նպատակով։