Մատչելիության հղումներ

Լիսաբոնում տրամվայի վթարի հետևանքով կա 17 զոհ

Լրացված

Լիսաբոնում տրամվայի վթարի հետևանքով կա 17 զոհ, հայտնում է AP-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնյայի:

Լիսաբոնի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Մարգարիդա Կաստրո Մարտինսը լրագրողներին հայտնել է, որ վիրավորներից երկուսը գիշերը մահացել են հիվանդանոցում։ Նա նշել է, որ չորեքշաբթի օրվա վթարի հետևանքով վիրավորվել է ևս 21 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի տրամվայում գտնվող մի քանի օտարերկրացիներ։

Պորտուգալիան հինգշաբթի օրը ազգային սգո օր է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG