Ղազախական լրատվամիջոցների տեղեկություններով՝ այսօր Աստանայում ձերբակալվել է երկրի գործող ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն։ Այս մասին հաղորդում է Оrda լրատվական կայքը՝ նշելով, որ ղազախական դիվանագիտության ղեկավարին ձերբակալել են Չինաստան կատարած այցից անմիջապես հետո։
Կայքի տեղեկություններով՝ արտգործնախարարի ձերբակալության մասին տեղեկությունը հաստատվել է իրավապահների կողմից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Նուրտլեուից բացի ձերբակալվել է նաև գործարար Հաջի Հաջիևը և Ազգային անվտանգության կոմիտեի մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ։